Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են

15:51, 17 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը քիչ առաջ զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am