Հայաստանի տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ․ ՊՆ

01:31, 17 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե իբր հայկական կողմը հարվածել է Գյանջային և Մինգեչաուրիին։ 


© 2009 ARMENPRESS.am