Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով Արցախում վիրավորվել է քաղաքացիական անձ

18:40, 15 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը»- գրել է Բեգլարյանը:


© 2009 ARMENPRESS.am