Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին

17:58, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեկտոր» կենտրոնը գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն,- ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ հոկտեմբերի 14-ին անցկացված խորհրդակցության ընթացքում:

Պուտինը հավելել Է, որ սպասում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի երրորդ պատվաստանյութին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք Է սկսվեն նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am