Լենա Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

17:52, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լենա Նազարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը Մարկ Լոուքոքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։

Լենա Նազարյանը Մարկ Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։


© 2009 ARMENPRESS.am