ԱՀԿ-ում ժխտում են աշխարհում COVID-ի երկրորդ ալիքի առկայությունը

17:23, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների հարցերի տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետեւանքներ» խորհրդաժողովում ուշադրություն Է դարձրել, որ կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ժխտում են երկրորդ ալիքի առկայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ցույց են տալիս, որ համավարակի ոչ մի երկրորդ ալիք չկա»,-հայտարարել Է Նիցանը, որի խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին գործակալությունը: Գոյություն ունեն պետություններ, «որտեղ (ներկայում) դիտվում Է (կորոնավիրուսով հիվանդացածների թվի) աճ, սակայն կան նաեւ տարածքներ, որտեղ գրանցվում Է նվազում», հավելել Է նա: «Մենք այդ իրադրությանը նայում ենք ամենօրյա հիմքով, ուսումնասիրում ենք այն երկրների իրադրությունը, որտեղ գրանցվում Է նվազում (հիվանդացածների թվի)»,-պարզաբանել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ «շատերը չեն գիտակցում, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն Է» այն տեսակետից, որ աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն Է հիվանդացել օրհասական ձեւով: «Բայց այդ 5 տոկոսը տառապում Է շատ ուժեղ, նրանց կյանքը սպառնալիքի տակ Է, դա դժվար Է ասել, բայց նրանց վիճակը շատ ծանր Է»,-ամփոփել Է Նիցանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում վարակման դեպքերի թվաքանակը գերազանցել Է 37 միլիոնը: Աշխարհում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 37 միլիոն 109 հազար 851 դեպք: Ողջ ժամանակաշրջանում մահացել Է կորոնավիրուսի հաստատմամբ 1 մլն 70 հազար 355 հիվանդ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ուշադրությունը հրավիրել Է COVID-ի նոր սպառնալիքի վրա:


© 2009 ARMENPRESS.am