ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում

16:26, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: «Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,-նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am