Իրանի տարածքում կրկին ԱԹՍ է վթարի ենթարկվել

11:32, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։

Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։


© 2009 ARMENPRESS.am