ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է

19:09, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունենար հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է` հաշվի առնելով աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի բարդությունները»,- հայտնել են գործադիր կոմիտեից:

ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Տաշքենդում: Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը:


© 2009 ARMENPRESS.am