ՊԲ ՀՕՊ-ն արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ

13:26, 12 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա մասին վկայող տեսանյութ է հրապարակել Արցախի ՊՆ-ն:

Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում:  Հադրութի հատվածում ևս լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:


© 2009 ARMENPRESS.am