ՀՀ վարչապետը հրապարակել է Արցախի դեմ մարտերում ահաբեկիչների ներգրավվածությունը փաստող տեսանյութ

09:45, 11 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։ Հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, որում անհերքելի ապացույցներ են բերվում Արցախի դեմ ռազմական գործողություններում ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավվածության մասին:  

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։

Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։

Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը։

 


© 2009 ARMENPRESS.am