Ռուսական Wargonzo նախագիծը լուսանկար է հրապարակել Հադրութից. ԼՐԱՑՎԱԾ

18:04, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ,  9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ» մեկնաբանությամբ:

«Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված է նախագծի տելեգրամի ալիքում: 

Հադրութում իր լինելու մասին է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ես հենց հիմա Հադրութում եմ և «չգիտես ինչու» միայն հայերի եմ տեսնում»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Հադրութից.

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որ Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է:


© 2009 ARMENPRESS.am