Արցախի համար ուղարկվող օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում. ՀՀ ԱԻՆ

20:59, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները:

«Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:

Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝ +374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09 կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am