Ղազանչեցոց եկեղեցուն հարվածների հետևանքով ռուս լրագրողներ են տուժել

17:50, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով ռուս լրագրողներ են տուժել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հակառակորդը դարձյալ թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան:


© 2009 ARMENPRESS.am