ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ԼՂ-ում երրորդ երկրների ցանկացած միջամտություն ապակառուցողական է համարում
17:46, 8 Հոկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտությանը երրորդ երկրների ցանկացած միջամտություն ապակառուցողական կլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչպես է գործելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի բացահայտ միջամտության դեպքում:
«Կարծում եմ, որ դրան չի հասնի: Երրորդ երկրների ցանկացած միջամտություն այս գործընթացին ապակառուցողական է: Դուք ուշադրություն դարձրեք այս հակամարտությունում ՀԱՊԿ հավասարակշռված դիրքորոշմանը, շատ զգուշավոր, դա արվում է այն նպատակով, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին: Կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է պահպանեն այդ դիրքորոշումը, այդ թվում ՝ Թուրքիան», - լրագրողներին ասել է Զասը:
© 2009 ARMENPRESS.am