Ղրղզստանի նախագահի գտնվելու վայրը հայտնի չԷ

15:59, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սոորոն Ժեենբեկովի եւ վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովի գտնվելու վայրը հայտնի չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է երկրի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Օմուրբեկ Սուվանալիեւը:

Նա հավելել Է, որ անվտանգության նկատառումներով որոշում Է ընդունվել՝ փակել սահմանը: Սուվանալիեւի խոսքով՝ երկրի առաջին դեմքերը հանրությանը չեն երեւացել բողոքի ակցիաներն սկսվելուց ի վեր:

Համացանցում հրապարակվել Է նախագահի մի քանի ուղերձներ, բայց թե որտեղ են դրանք ձայնագրվել, հայտնի չԷ:

«Պաշտոնատար անձինք, որոնք լքել են աշխատատեղերը, գտնվում են գաղտնի վայրերում: Ստույգ ասել, թե որտեղ՝ մենք չենք կարող, նրանցից շատերը թաքնվում են: Նրանց մի մասը, ինչպես Բորոնովը, վստահեցնում Է, որ հեռավար են աշխատում եւ հրաժարական չեն տվել:

Նման ռեւանշիստները բավականին շատ են, ինչը կարող Է մեծ բախուների հանգեցնել»,- նշել Է գործակալության զրուցակիցը:

Սուվանալիեւը հավելել Է, որ երկրում քաղաքական իրադրությունը մնում Է լարված: «Քաղաքական կուսակցությունները չեն կարողանում պայմանավորվել: Մենք ուժային բլոկների հետ բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի բախումներ թույլ չտանք: Կուսակցությունները պետք Է բանակցությունների սեղանի շուրջ նստեն իրադրությունը չապակայունանալու համար»,-ասել Է ԱԽ-ի փոխղեկավարը:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք:

Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը: Հոկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել Է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բուժօգնության Է դիմել ավելի քան հազար մարդ, մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am