Արցախի ՊՆ-ն հերքում է հրադադարի հաստատման մասին լուրերը

15:53, 8 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է հոկտեմբերի 8-ին ժամը 18:00-ից հրադադարի հաստատման մասին լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:


© 2009 ARMENPRESS.am