Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16. լուսանկար
23:33, 7 Հոկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները:
«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թրիբերտը:
There are at least two F-16s at Ganja International Airport in Azerbaijan, our analysis of an Oct. 3 @planetlabs satellite image shows. The fighter jets are likely operated by the Turkish Air Force, alongside a possible CN-235 cargo aircraft. Here’s a short thread why. pic.twitter.com/de1XsmXXZr
— Christiaan Triebert (@trbrtc) October 7, 2020
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի օդանավակայանին: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Պողոսյանը:
© 2009 ARMENPRESS.am