Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

11:20, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքում խափանման մասին: Դա հետեւում Է Downdetector պորտալի տվյալներից, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատնաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խափանումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 7-ին Երեւանի ժամանակով 08:30-ին: Ծառայության օգտատերերն ամենից հաճախ գանգատվում են տեսանյութի դիտման հետ կապված խնդիրներից (80 տոկոս), խափանման մասին տեղեկացրածների 14 տոկոսի մոտ չի աշխատաել YouTube-ի կայքը: Օգտատերերի եւս 5 տոկոսը հայտնել Է տեսածառայության օգտահաշիվ մուտքի հետ կապված բարդությունների մասին:

Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Թուրքիայում եւ Ճապոնիայում: Ռուսաստանում YouTube-ի աշխատանքում խափանումների մասին օգտատերերը հայտնել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ Դոնի Ռոստովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am