Արոնյանը հաղթել է Norway Chess-ի երկրորդ տուրում

08:58, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Norway Chess մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Նորվեգիայից Տարի Արյանն էր: Հայ գրոսմայստերը դասական պարտիայի 48-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը լեհ Յան Կշիշտոֆ Դուդանն է:

Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը զիջել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կալրսենին:


© 2009 ARMENPRESS.am