Լյուքսեմբուրգի հայ համայնքը ցույց է կազմակերպել ի աջակցություն Արցախին

00:52, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի հայ համայնքը ցույց է կազմակերպվել  ի աջակցություն Արցախին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցույցին մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելը, նրա կուսակից ընկերները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավոր Փոլ Գալեսը:

Այս ամենի հետ մեկտեղ Լյուքսեմբուրգի հայ համայնքի կողմից կազմակերպվում են տարբեր դրամահավաքներ և իրերի հավաքագրման նախաձեռնություններ:

 


© 2009 ARMENPRESS.am