Արցախի և Ադրբեջանի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել

09:40, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Ստեփանյանը։


© 2009 ARMENPRESS.am