«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստ է ՌԴ-ից անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան

14:58, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 8-ին՝ Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Յուրաքանչյուր չվերթովª առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,- նշել է Խաչատրյանը։


© 2009 ARMENPRESS.am