Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են

14:24, 5 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Արդեն մի քանի օր Արցախի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն Ադրբեջանի հրթիռակոծության թիրախում է: Շուշին ու Ստեփանակերը հոկտեմբերի 5-ին ևս հրթիռների մեծ ինտենսիվությամբ հարվածների տակ են: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարել է Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ «Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am