ՊՆ-ն հերքում է Խըզըի և Ապշերոնի տարածքներին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

00:04, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՊՆ-ն հերքում է Խըզըի և Աբշերոն տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,- նշեցին ՊՆ-ից:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անհեթեթ հայտարարություն էին տարածել, թե իբր Մինգեչաուրի ուղղությամբ հայկական կողմը հրթիռային հարվածներ է հասցնում: Այդ տեղեկությունը հերքվել է և Հայաստանի, և Արցախի կողմից:

 


© 2009 ARMENPRESS.am