Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան վերստին հետաձգել են

16:50, 3 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեռնելու ժամանակը չԷ» բոնդապատումի նոր ֆիլմի պրեմիերան վերստին հետաձգվել Է: Այդ մասին հաղորդել Է Variety-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սկզբում ենթադրվում Էր, որ ֆիլմն Էկրաններին կհայտնվի 2020 թվականի սկզբին: Ամսաթվի հետ կապված մի քանի տեղաշարժերից հետո ռելիզը պլանավորել Էին 2020 թվականի ապրիլին, բայց աշխարհում COVID-19-ի համավարակն ստուդիային հարկադրեց վերանայել ֆիլմի թողարկման ամսաթիվը եւ հետաձգեց 2020 թվականի նոյեմբերին: Իսկ այժմ, ինչպես հայտնել են ստեղծողները, «Մեռնելու ժամանակը չԷ» կինոնկարն Էկրան կբարձրանա 2021 թվականի ապրիլի 2-ին: Ինչպես նշում Է Variety-ն, այս ուիք-Էնդում պլանավորվում Է «Ֆորսաժ»-ի հերթական մասի թողարկումը:

Դրա ստեղծման համար պատասխանատու Universal ստուդիան զբաղվում Է Ջեյս Բոնդի մասին 25-րդ կինոնկարի միջազգային վարձույթով: Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգն այս ֆիլմում վերջին անգամ Է կատարում 007 գործակալի դերը: Որպես ռեժիսոր հանդես Է եկել Քերի Ֆուկունագան, գլխավոր չարագործին մարմնավորում Է Ռամի Մալեքը, իսկ ֆրանսուհի Լեա Սեյդուն կվերադառնա Բոնդի ընկերուհու կերպարին:

Նաեւ կինոնկարում գործարկվել են Քրիստոֆ Վալցը, Անա դե Արմասը եւ Բեն Ուիշոուն: «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի բյուջեն գերազանցում Է 200 մլն դոլարը: Դրա հետ կապված, փորձագետները նշում են, որ պրեմիերան հետաձգելու որոշումը միանգամայն բացատրելի Է. բոնդապատումի դրամամուտքերը մեծապես կախված են արտասահմանում վարձույթից, իսկ ավելի ու ավելի շատ երկրներ են մտցնում նոր կորոնավիրուսային սահմանափակումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am