Երկու օրում Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց

14:50, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ընկերությունից:
«Որպես փոստային կապի ազգային օպերատոր խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու:
Բոլորս հանուն հաղթանակի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am