Արցախում ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները

08:48, 2 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՊԲ լրատվական ծառայությունից, առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:


© 2009 ARMENPRESS.am