Դանիայի ԱԳ նախարարը սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին

01:49, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Յեպպե Կոֆոդը հայտարարել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով։ Անհրաժեշտ է անմիջապես զինադադար հայտարարել։ Ցավակցում եմ բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին։ Տևական լուծմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով։ Լիովին սատարում եմ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին»,- նշել է Դանիայի ԱԳ նախարարը:


© 2009 ARMENPRESS.am