Ադրբեջանը ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Հայաստանի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա. կա 1 զոհ

22:51, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մասմուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»,- գրել է նա։


© 2009 ARMENPRESS.am