ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ. այն ընկել է Իրանի տարածքում

11:25, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։


© 2009 ARMENPRESS.am