«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սասունցիների պարի առնական ոգին

08:50, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին: Ես նաեւ շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգեւոր հավասարակշռությունը՝ խուսափելով շատախոսությունից եւ հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ: Ընդհանուր ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի եւ իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով: Այսպես է գրել իր մասին 20-րդ դարի հայ բանաստեղծության երեւելի դեմքերից մեկը՝ ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի եւ Չարենցի անվան մրցանակի դափնեկիր Գեւորգ Էմինը:

Պատերազմական այս ահեղ օրերին առանձնակի ուժգնությամբ է հնչում Գ. Էմինի «Սասունցիների պարը» շքեղ ստեղծագործությունը՝ առնականություն ու հերոսական ոգի ներշնչելով յուրաքանչյուրբ հայի, բոլոր նրանց, ում համար թանկ են ազատությունն  ու հողը սրբազան: Եվ մեր քաջազունները այսօր հենց այդ ոգով են կռվելու ու ծունկի բերելու մեր ոխերիմ թշնամուն՝ բերանն արնոտ գազանին»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am