«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչո՞ւ չի գործել միասնական համակարգը

08:20, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այդ ինչպե՞ս է թուրքական կործանիչը Հայաստանի տարածքում ինքնաթիռ խոցում, եթե հակաօդային պաշտպանության միասնական այդ համակարգը հայկական կողմին չի զրկել ինքնուրույնությունից, եթե, համաձայն պայմանագրի, կարող էր օգտագործել «ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում»: Նույնիսկ իր տարածքում գտնվելու դեպքում, եթե գտնվում է այնպիսի հեռավորության վրա, որ կարող էր հարվածել ՀԱՊԿ-ի անդամ երկրին, միասնական ՀՕՊ համակարգը պետք է գործեր:

Ամբողջովին չփորձենք խորանալ նշված համակարգի շրջանակներում հայկական կողմի իրավունքներին՝ հուսալով, որ այդ թեման առանձին ուշադրության կարժանանա համապատասխան մասնագետների կողմից: Փաստ է՝ թուրքական կործանիչը Հայաստանի երկնքում ինքնաթիռ է խոցել: Մենք այսօր միայն բարձրացնում ենք տրամաբանական հարցը՝ ՀՀ ՊՆ-ն այն ժամանակ ճի՞շտ

պարզաբանում է կատարել, թե՞ իրավացի էին նրանք, ովքեր պնդում էին, որ գործնականում, այլ ոչ թե թղթի վրա, ղեկավարումն իրականացնելու է Ռուսաստանը եւ ինքնուրույն է որոշելու՝ ումից պաշտպանվել, ումից՝ ոչ»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am