Հայաստանում չի գործում Tik-Tok-ը

00:22, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չի գործում Tik-Tok հավելվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Վերջին օրերին Tik-Tok հավելվածում ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված:


© 2009 ARMENPRESS.am