Արցախի ՊՆ-ն ճշգրտում է զոհվածների տվյալները և հայտնում երեք զինծառայողի ողջ լինելու մասին

18:43, 29 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից երեքը ողջ են և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԲ հաղորդագրությունը.

«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:

 


© 2009 ARMENPRESS.am