Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:19, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովայի, Շ.Տալյան, Վրացյան, Եր.Քոչարի, Վարդանանց, Զավարյան, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am