Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 327  նոր դեպք, ապաքինվել է 184 քաղաքացի

11:16, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49 հազար 901 դեպք, որոնցից 43 հազար 849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 798 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 289 հազար 047 թեստավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամում արվել է 2 հազար 886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327  նոր դեպք: Կա 184 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ կառույցը հայտնում է, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 296 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


© 2009 ARMENPRESS.am