Մի քանի մարդ է զոհվել Օրեգոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

10:01, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում (Օրեգոնի նահանգ) սեպտեմբերի 28-ին մի քանի մարդ Է զոհվել ոստիկանության մասնակցությամբ հրաձգության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Մարիոնի օկրուգի շերիֆի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության տվյալների՝ ոստիկանները ժամանել են պատանդների ենթադյալ առեւանգման վայր: Նրանք փորձել են բանակցություններ սկսել հանցագործի հետ, ինչից հետո սկսվել Է փոխհրաձգություն: «Միջադեպի հետեւանքով զոհվել Է մի քանի մարդ, այդ թվում կասկածյալը,- նշված Է հայտարարության մեջ:- Ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել»:

Իրավապահ մարմիններում վստահացնում են, որ հասարակայնության համար սպառնալիքն անցել Է: Կատարվում Է պատահարի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am