Կանադայայոց թեմը «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ» է հիմնել
22:44, 28 Սեպտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմը հիմնել է «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ», որի նվիրատվությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցով փոխանցվելու են Արցախում զոհվածների ընտանիքներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կանադահայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։
«Առ ի արձագանք՝ Ատրպէյճանի կատարած սոսկալի յարձակումներու պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամին, Գանատահայոց Թեմը հիմնադրեց «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ը: Բոլորին կը հրաուիրենք Ձեր սրտաբուխ նուիրատուութիւնները կատարելու Թեմին, կամ տեղի Ծխական Խորհուրդին: Ձեր նուիրատուութիւնները պիտի փոխանցուին անմեղ զոհերու ընտանիքներուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի միջոցով:© 2009 ARMENPRESS.am