Փորձագետները հաստատում են, որ Ռուսաստանը եւ Չեխիան պատրաստվում են բացել ավիահաղորդակցությունը

16:33, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին: Այդ մասին հաղորդում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Czech Airlines ընկերությունը Պրահա-Մոսկվա-Պրահա երթուղով թռիչքները կվերսկսի հոկտեմբերի 4-ին: Փոխադրողի տեղեկատվության համաձայն, չվերթները կկատարվեն շաբաթը երկու անգամ: Տոմսերի վաճառքն արդեն բաց Է: Հոկտեմբերի 25-ից սկսած՝ Czech Airlines-ի չվերթները կլինեն արդեն ամենօրյա:

Ըստ ասոցիացիայի աղբյուրների տվյալների, հոկտեմբերի 1-ից Պրահա երթուղին մտադիր Է գործարկել նաեւ «ԱԷրոֆլոտ»-ը: Հավասարության պայմաններում ռուսական ավիաընկերությունը նույնպես Չեխիա կթռչի շաբաթը երկու անգամ:

Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ Ռուսաստանի եւ Չեխիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել երկկողմ ավիահաղորդակցության վերականգնումը:

Բացի այդ, ինչպես մյուս եվրոպական երկրների դեպքում Է, օրինակ, Շվեյցարիայի, խոսքը երկրների միջեւ միայն առանձին կատեգորիաների քաղաքացիների տեղափոխությունների մասին Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am