«Բարսելոնա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին

00:59, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնա»-ն և «Վիլիառեալ»-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Բարսելոնա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆատին, մեկ անգամ աչքի ընկավ Մեսին և ինքնագոլ խփեց Տորեսը: «Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 4։0:

Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում 10-րդն է, իսկ «Վիլիառեալ»-ը` 8-րդը:

 

 


© 2009 ARMENPRESS.am