Մեկնարկում է Ռոլան Գարոսը

20:29, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում է «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ռոլան Գարոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեմպիոնի տիտղոսը կփորձի պաշտպանել իսպանացի, Ֆրանսիայի բաց առաջնության ռեկորդային չեմպիոն Ռաֆայել Նադալը:  Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվող մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարին ներկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:  


© 2009 ARMENPRESS.am