Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

19:00, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: 

«Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:  


© 2009 ARMENPRESS.am