Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ. infoteka24

18:53, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  infoteka24-ը:

Նշվում է, որ պլանավորվող սադրանքի նպատակն է Հայաստանին մեղադրել Նախիջևանի վրա հարձակվելու մեջ և Թուրքիային կոնֆլիկտի մեջ ներգրավել, որպեսզի իր տարածքում թուրքական զորքեր տեղակայի: Պլանավորվում է նման հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:

Կայքը հավելում է, որ նման գործողությունները Արցախում սադրանքի շարունակությունն են, որի ուղղությամբ ադրբեջանական զորքերը հարձակում են ձեռնարկել: 


© 2009 ARMENPRESS.am