Մխիթար Հայրապետյանը հույն գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները

14:53, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ակտիվ հրետակոծությունները։

Նա նաև նշել է, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։


© 2009 ARMENPRESS.am