Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

13:15, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ  զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտգործնախարարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներին: Խստորեն կոչ եմ անում դեէսկալացիայի: Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

 


© 2009 ARMENPRESS.am