Արցախի Պաշտպանության բանակն իրականացնում է պատժիչ գործողություններ

13:06, 27 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:


© 2009 ARMENPRESS.am