Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

12:46, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- գրել է Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am