Որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի ազատությունը պաշտպանելու ճանապարհին. Փաշինյան

11:09, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Հայաստանին որևէ բան ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի ազատությունն ու իրավունքը պաշտպանելու ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն  այս մասին գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ոչի՛նչ, ոչի՛նչ, որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am