Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել

10:58, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում», - գրել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am